Ո՞ւր կգնա Մխիթարյանը — Երկիր Մեդիա

Ո՞ւր կգնա Մխիթարյանը

Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
henrikh-mkhitaryan

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ: Այս մասին գրում է բրիտանական Daily Star-ը:

Պարբերականի պնդմամբ, Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Հայ կիսապաշտպանի ծառայություններով առավել շատ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ն և Միլանի «Ինտեր»-ը: Առավել քիչ հետաքրքրություն են ցուցաբերում «Վեստ Հեմ»-ը, «Վալենսիա»-ն, «Արսենալ»-ը, «Միլան»-ը, «Տոտենհեմ»-ը, «Էվերտոն»-ը, «Աթլետիկո»-ն և «Սևիլիա»-ն:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 10 խաղերից միայն 4-ին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին կամ երկրորդ կեսում: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում:

*

*