Մխիթարյանը՝ եվրոպական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

«Ֆուտբոլ Իտալիա»-ն հայտնում է՝ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»:
mkhitaryan

Մի շարք եվրոպական լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ֆուտբոլ Իտալիա»-ն, հայտնում են՝ Մխիթարյանը համաձայնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել «Ինտեր»: Միլանյան ակումբն ամեն գնով ցանկանում է իրագործել այդ տեղափոխությունը, սակայն դեռ հայտնի չէ, թե ի՞նչ կարգավիճակով 28-ամյա ֆուտբոլիստը կհամալրի Սպալետիի գլխավորած թիմը:

Խոսակցություններ կան, որ Հենրիխը Իտալիա կտեղափոխվի ու կխաղա պայմանագրի վարձակալական հիմունքներով:

Ավելի վաղ, ՄՈՒ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, մեկնաբանելով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, նշել էր, թե յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր արժեքը եւ բավարար գումարի դիմաց նա կարող է հեռանալ:

Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին՝ Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի` «Բրայթոնի» հետ խաղում: Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այդ խաղից հետո կոնֆլիկտ էր տեղի ունեցել Մխիթարյանի եւ Մոուրինյուի միջեւ, երբ պորտուգալացին ամբողջ թիմի ներկայությամբ քննադատել էր Հենրիխին:

Պատրաստեց՝

Ռազմիկ Հովհաննիսյանը

*

*