Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին անգամ հանդես կգա հուլիսի 16-ին

Ժոզե Մոուրինյոյի սաները պատրաստվում են ընկերական հանդիպում անցկացնել «Ուիգանի» հետ:
henrikh-mkhitaryan

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանը եւ Էրիկ Բային այս շաբաթ կանցկացնեն իրենց առաջին հանդիպումն անգլիական գրանդի կազմում: Այս մասին գրում է The Times-ը:

Ժոզե Մոուրինյոյի սաները պատրաստվում են ընկերական հանդիպում անցկացնել «Ուիգանի» հետ: Խաղը կկայանա հուլիսի 16-ին, ժամը 16:30:

Հայաստանի ազգային հավաքականի ավագն իր առաջին մարզումն է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում:

 

*

*