Матч ТВ-ն ներկայացրել է Մխիթարյանի մասին ֆիլմի ամբողջական տարբերակը

Մխիթարյանը պատմել է իր ընտանիքի, Մանչեսթերում իր կյանքի մասին։
mkhitaryan

Ռուսական Матч ТВ հեռուստաընկերությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ խաղին ընդառաջ վավերագրական ֆիլմ է ներկայացրել անգլիական ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Մխիթարյանը պատմել է իր ընտանիքի, Մանչեսթերում իր կյանքի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր խաղընկեր Զլատան Իբրահիմովիչի հետ ընթրիքի մասին:

Հայ կիսապաշտպանը նաև ընդգծել է, որ երբեք ուշադրություն չի դարձրել իրեն առաջարկված պայմանագրերի ֆինանսական պայմաններին:

«Եթե մտածես այդ մասին, ֆուտբոլը երկրորդ  պլան կմղվի: Ես միշտ մտածել եմ՝ եթե լավ խաղաս և հայտնվես թոփ ակումբում, փողը ինքն իրեն կնստի բանկային հաշիվներիդ: Ես նույնիսկ չգիտեմ, թե որքան աշխատավարձ եմ հիմա ստանում: Պայմանագրով նախատեսված գումարի չափը, իհարկե, գիտեմ, սակայն չգիտեմ, թե ամսական որքան եմ ստանում: Դա այնքան էլ կարևոր չէ: Ինձ համար կարևորը խաղալ ու դրանից հաճույք ստանալն է: Ես դեռ 28 տարեկան եմ: Ցանկանում եմ ևս երկու տարի խաղալ բարձր մակարդակով, այնուհետև մտածել փող աշխատելու մասին»,- ասել է նա:

*

*