18:17 - 03.05.2016
2288 Դիտում
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում, ճանաչվել է Գերմանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Մխիթարյանը ստացել է ձայների 42 տոկոսը եւ առաջ է անցել իր ակումբակից Կրիստիան Պուլիշիչից, «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալից եւ «Լեւերկուզենի» ֆուտբոլիստ Յուլիան Բրանդտից: