Մինասյանն էլ մեզնից սպասելիքներ ունի. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է...
mkhitaryan

Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է  Մալթայի եւ Մոլդովայի հետ կայանալիք հանդիպումներին:

Այսօր՝ մայիսի 23-ին  հավաքականը  բաց մարզում է անցկացրել, որից հետո ֆուտբոլիստները հանդիպել են լրագրողների հետ:

Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մարզավիճակի մասին.

«Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին խաղն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու»:

Խոսելով Վարդան Մինասյանից սպասելիքների մասին Մխիթարյանը նշեց.  «Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք և այս հնարավորությունն օգտագործենք: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել»:

*

*