Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ (տեսանյութ)

«Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին:
henrikh-mkhitaryan-arsenal

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի  պաշտոնական կայքը:

Նշենք, որ խաղաշապիկի համարի մասին տեղեկությունները կհրապարակվեն ավելի ուշ:

«Երջանիկ եմ, որ վերջապես կարողացանք ավարտել այս գործարքը: Ուրախ եմ լինել այստեղ: Երազանքս կատարվել է, քանի որ միշտ երազել եմ «Արսենալում» խաղալու մասին: Այժմ այստեղ եմ եւ կօգնեմ ակումբիս պատմություն կերտել»,- ասել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

*

*