Մխիթարյանը լրացուցիչ մարզումներ է անցկացնում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 4 խաղերից 3-ին չի հայտավորվել
mkhitaryan

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախատեսվածից ավելի՝ լրացուցիչ մարզումներ է անցկացնում: Այդ մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

«28-ամյա կիսապաշտպանը հավելյալ աշխատում է մարզասրահում՝ թիմում իր տեղը վերադարձնելու համար»,- գրել է կայքը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 4 խաղերից 3-ին չի հայտավորվել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 20 րոպե:

*

*