Մխիթարյանը խոսել է Մոուրինյոյի և Վենգերի տարբերության մասին

«Մոուրինյոն ֆուտբոլիստներից պահանջում է չափից ավելի շատ բան, իսկ Արսեն Վենգերն ավելի ընկերասեր է...»
mkhitaryan

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է Ժոզե Մոուրինյոնյին և Արսեն Վենգերին:

«Մոուրինյոն ֆուտբոլիստներից պահանջում է չափից ավելի շատ բան, և  դա դժվար է: Իսկ Արսեն Վենգերն ավելի ընկերասեր է: Նա մտնում է ֆուտբոլիստի դրության մեջ: Ահա նրանց տարբերությունը»,-ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի «Տոտենհեմ»-ի հետ: Հանդիպման սկիզբը՝  Երևանի ժամանակով 16:30-ին:

*

*