Մխիթարյանը՝ իր գոլի մասին. հետադարձ հարվածով բախտս փորձեցի և հաջողության հասա

Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սանդերլենդին» 3:1 հաշվով:
mkhitaryan

armsport.com— Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սանդերլենդին» 3:1 հաշվով:

«Սպասում էի, որ գնդակը կհայտնվի առջևում, սակայն արդեն այն իմ հետևում էր, ուստի միակ բանը, որը կարող էի անել, դա հետադարձ հարվածով բախտս փորձելն էր, արեցի և հաջողության հասա:

Այժմ ինձ շատ լավ եմ զգում, շնորհակալ եմ: Վնասվածքից ոչ մի հետք չի մնացել, այդ պատճառով շատ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու և թիմի հաղթանակին մասնակցելու և օգնելու համար:

Լավագույնս կանեմ նաև հաջորդ խաղում, քանի որ լավ վիճակում ենք և պետք է շարունակենք նման կերպ»,- հայտնել է Մխիթարյանը:

*

*