Մխիթարյանը կխաղա «Ֆեյենորդի» հետ խաղում

«Մխիթարյանն այնքան երջանիկ չէ, բայց նա կարողանում է ճիշտ ձևով ուղղորդել իր հիասթափությունը»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:
mkhitaryan

Անգլիական  «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է խաղադաշտ դուրս բերել Հենրիխ Մխիթարյանին:

«Մխիթարյանին շաբաթ օրն ասել եմ, որ նա կխաղա «Ֆեյենորդի» հետ խաղում: Ակնհայտ է՝ Մխիթարյանն այնքան երջանիկ չէ, բայց նա կարողանում է ճիշտ ձևով ուղղորդել իր հիասթափությունը՝ աշխատել ու փորձել հարմարվել: Կարծում եմ, Մխիթարյանին մեկ լավ խաղ է պետք, որը նա կանցկացնի կամ մեկնարկային կազմում, կամ էլ փոխարինման դուրս կգա երկրորդ խաղակեսում»,-Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է «Մանչեստեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

«Մանչեստեր Յունայթեդ»-ը «Ֆեյենորդ»-ի դեմ կխաղա նոյեմբերի 24-ին:

*

*