Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով

Հայտնի է, որ «Արսենալ»-ում Մխիթարյանը հանդես է գալու 7 համար ներքո:
mkhitaryan-arsenal

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում չի կարողանա Եվրոպա լիգայի խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով: Այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը՝ ընթացիկ մրցաշրջանում:

Դեռևս հայտնի չէ, թե որ համարի ներքո Մխիթարյանը հանդես կգա Եվրոպայի լիգայում:

Հայտնի է, որ «Արսենալ»-ում Մխիթարյանը հանդես է գալու 7 համար ներքո:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները