Եվրոպայի լիգա․ «Արսենալ»-ը հաղթեց «Սպորտինգ»-ին

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
arsenal-sporting

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցեց Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ:

Երկրորդ կեսում՝ 78-րդ րոպեին, «զինագործներին» առաջ մղեց Դենի Ուելբեկը, ով բացեց խաղի հաշիվը: Լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 28-ին՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում մրցելով «Կրիստալ Փելասի հետ»:

*

*