Մխիթարյանը կխաղա 7 համարի մարզաշապիկով

Նոր ակումբում նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 200 հազար ֆունտ սթերլինգից ավելի:
mkhitaryan-arsenal

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ»-ում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:

Այս մասին հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը երեկ պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ»․ նա կնքել է 3.5 տարվա պայմանագիր: Նոր ակումբում նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 200 հազար ֆունտ սթերլինգից ավելի:

*

*