«Արսենալը» հաղթեց. Մխիթարյանը դարձյալ խաղադաշտում էր

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 50 միավորով 6-րդ հորիզոնականում է:
arsenal

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Հադերսֆիլդին»:

Ունայի Էմերիի թիմի ֆուտբոլիստներն առավելության հասան 2:1 հաշվով:

Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նա երկար դադարից հետո վերադարձավ խաղադաշտ:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 50 միավորով 6-րդ հորիզոնականում է: «Հադերսֆիլդը» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

*

*