Վարդան Մինասյանը նշանակվել է ՀՖՖ-ի Տեխնիկական տնօրեն

Նա էլ իր հերթին նշանակել է Մ-16 եւ Մ-17 հավաքականների մարզիչներ։
vardan-minasyan

Վարդան Մինասյանը, որը բելգիացի Մարկ Լելեւրի հեռանալուց հետո կատարում էր ՀՖՖ-ի Տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, հաստատվել է ՀՖՖ-ի Տեխնիկական տնօրենի պաշտոնում:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Վարդան Մինասյանն իրականացնելու է Հայաստանի Մ-14-ից Մ-19 հավաքականների հետ կապված աշխատանքների համակարգումը, ինչպես նաեւ մարզչական կրթության համակարգումը եւ տեխնիկական բովանդակության պատշաճ ապահովումը:

Նրա որոշմամբ՝ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը, որին կօգնի Տիգրան Պետրոսյանցը:

Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը:

*

*