Մեսսին գուցե մտափոխվի ու վերադառնա Արգենտինայի հավաքական

Ամենայն հավանականությամբ 29-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ուրուգվայի հետ հանդիպմանը, որը կայանալու է օգոստոսի 30-ին:
leo-messi

 

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է մտափոխվի եւ վերադառնա Արգենտինայի հավաքական:

Ավելի վաղ, Ամերիկայի Գավաթի եզրափակչում Չիլիից կրած պարտությունից հետո Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը հայտնել էր, որ ավարտում է կարիերան ազգային թիմում:

Մեսսին հանդիպելու է Աշխարհի գործող փոխչեմպիոնի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ:

Ամենայն հավանականությամբ 29-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ուրուգվայի հետ հանդիպմանը, որը կայանալու է օգոստոսի 30-ին:

 

*

*