Մեսին երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը

Նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2018 թվականի ամռանը
messi

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին 3 տարով երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ: Նրա նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2018 թվականի ամռանը:

Ֆուտբոլիստի հրաժարագիրը 700 միլիոն եվրո է: Այս ընթացքում Մեսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 602 հանդիպում, դարձել 523 գոլի հեղինակ եւ նվաճել 30 տիտղոս:

*

*