«Միջազգային օլիմպիական օրենքին դեմ չենք գնա, կվերադարձնենք մեդալները»

Նախարարն անդրադարձավ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական մեդալները վերադարձնելու հարցին:
hrachya-rostomyan

Սպորտի եւ եիտասարդության նախարար Հրաչա Ռոստոմյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում անրադարձավ նաեւ ծանրորդներ՝ Հռիփսիմե Խուրշուդյանի եւ Տիգրան Մարտիրոսյանի օլիմպիական մեդալները վերադարձնելու հարցին:

«Ցավում ենք, որ պետք է վերադարձնենք, բայց միջազգային օլիմպիական օրենքին դեմ չենք գնա, այո՛, կվերադարձնենք»,- ասաց նախարարը:

Օլիմպիական խաղերից հետո նախարարությունն իր եզրակացությունը ներկայացրեց մարզաձեւերի ֆեդերացիաների աշխատանքների վերաբերյալ: Անբավարար է գնահատվել ազատ ոճային ըմբիշների, բռնցքամարտիկերի եւ հրաձիգների մասնակցությունը Ռիո-2016-ին: Ռոստոմյանը կարծում է, որ խորքային խնդիրներ կան ազատ ոճի ըմբշամարտում: Մասնավորապես փոփոխություն է սպասվում մեծահասակների հավաքականում. Արայիկ Բաղդադյանին կփոխարինի դրսից հրավիրված հայ մասնագետ:

*

*