Մարզական լրագրողները տոնում են մասնագիտական տոնը

Տոնի կապակցությամբ հայ մարզական լրագրողներին է շնորհավորել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:
marzakan-lrarox

1994 թվականից ի վեր հուլիսի 2-ը նշվում է որպես մարզական լրագրողների միջազգային օր: Տոնի կապակցությամբ հայ մարզական լրագրողներին է շնորհավորել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

«Հարգելի′ գործընկերներ՝ մարզական լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մարզական լրագրողների միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործ և բեղմնավոր աշխատանք, մասնագիտական ձեռքբերումներ և վերելքներ»,-իր շնորհավորանքի խոսքում մասնավորապես ասել է նախարարը։

*

*