Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 1-0 հաշվով:
mkhitaryan-manchester

Այսօր Երևանի ժամանակով 23:05-ին կմեկնարկի Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա» պատասխան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ առաջին խաղում անգլիական թիմը իսպանացիներին հաղթել էր 1-0 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմը. Ռոմերո, Վալենսիա, Բայի, Բլինդ, Դարմիան, Էրերա, Ֆելաինի, Լինգարդ, Պոգբա, Մխիթարյան, Ռեշֆորդ։

*

*