Անգլիայի Սուպերգավաթ. «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լեսթեր» հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով

Հանդիպումն ավարտվեց Ժողե Մոուրինիոյի թիմի հաղթանակով 2:1 հաշվով:
manchester-yunayted-lester

 

Անգլիայի Սուպերգավաթում գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց անցած մրցաշրջանի պրեմիեր լիգայի հաղթող «Լեսթերի» հետ: Հանդիպումն ավարտվեց Ժողե Մոուրինիոյի թիմի հաղթանակով 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց Ջեսի Լինգարդը՝ Կասպեր Շմեյխելի դարպասը գրավելով անհատական գերազղանց անցումից հետո: 52-րդ րոպեին «կարմիր սատանաների» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին պատահմամաբ գնդակը փողանցեց Ջեյմի Վարդիին, որն էլ առանց հապաղելու հավասարեցրեց հաշիվը:

83-րդ րոպեին իր մասին հիշեցրեց «Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը. Վալենսիայի փոխանցումից հետո Շվեդը գլխի հարվածով հաղթանակ պարգեւեց իր նոր թիմին:

Մանկունիանցիների կազմում խաղին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինման դուրս եկավ խաղի ավարտից րոպեներ առաջ:

 

*

*