«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Տոտենհեմ»-ին

Հանդիպումը մեկնարկային կազմում սկսեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը
football

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում հանդիպեց «Տոտենհեմ»-ին: Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 1:0 հաշվով: Խաղի միակ գնդակը հեղինակեց Անտոնի Մարսիալը:

Նշենք, որ հանդիպումը մեկնարկային կազմում սկսեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանը փոխարինվեց 2-րդ կեսում:

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմը վաստակեց 23 միավոր եւ 2-րդն է մրցաշարային աղյուսակում:

*

*