Մալխաս Ամոյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Հայաստանի հավաքականն այս առաջնությունում նվաճեց իր առաջին ոսկին:
malxas-amoyan-chempion (1)

Սլովակիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը հաղթեց ուզբեկ ըմբիշին, նվաճեց ոսկի եւ դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն այս առաջնությունում նվաճեց իր առաջին ոսկին: Հիշեցնենք, որ  երեկ հայ ըմբիշները նվաճել էին 2 արծաթե մեդալ։

*

*