Զինեդին Զիդանի աշխատավարձը կրկնակի կաճի

«Պատճառը» Մադրիդի «Ռեալի» հաջողություններն են։
zidan

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարության հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի կնքման հարցում: Այս մասին հայտնում է AS-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն՝ պայմանագիրը նախատեսված կլինի 3 տարով: Զիդանի տարեկան աշխատավարձը 4,35 միլիոնից կդառնա 8 միլիոն եվրո:

Զինեդին Զիդանը գլխավորել է «Ռեալ»-ը սկսած 2016 թվականի հունվարից: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ նա առաջին մարզիչն է, ում հաջողվել է երկու տարի անընդմեջ նվաճել մրցաշարի հաղթողի կոչումը, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի սուպեր գավաթը: Նախորդ մրցաշրջանում մադրիդցիները կարողացան նվաճել նաև Իսպանիայի առաջնության և աշխարհի ակումբային առաջնության գավաթները: 

*

*