Ռուս կիսապաշտպան Ռուսլան Զաերկոն համալրեց «Լոռին»

26-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել բելառուսական «Լիդա» ակումբից
ruslan-zaerko

«Լոռի» ֆուտբոլային ակումբը համալրել է ռուս կիսապաշտպան Ռուսլան Զաերկոն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր՝ 1+1 ֆորմատով (մեկ տարով պայմանագիր, որը հետագայում կարող են ևս մեկ տարով երկարաձգել):

Ռուս կիսապաշտպանը Վանաձոր է ժամանել բելառուսական «Լիդա» ակումբից, որտեղ անցկացրել է նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը։ Նախկինում հանդես է եկել ռուսական FNL-ի «Լուչ», «Տորպեդո», «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։

*

*