«Լիվերպուլը» 6 տարով երկարաձգել է պայմանագիրը Յուրգեն Կլոպի հետ

Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2018 թվականին:
jurgen-klop

Անգլիական «Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:

Ըստ «Լիվերպուլ Էխոյի», նոր պայմանագրի համաձայն գերմանացին եւ իր օգնականները «Էնֆիլդում» կաշխատեն մինչեւ 2022 թվականը: Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2018 թվականին:

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչը «Լիվերպուլի» ղեկը ստանձնել էր 2015 թվականի հոկտեմբերին: Նրա գլխավորությամբ «կարմիրները» Պրեմիեր լիգայում զբաղեցրել են 8-րդ տեղը, ինչպես նաեւ դուրս եկել Եվրոպա լիգայի ու Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ:

 

*

*