Մեսին 6-րդ անգամ արժանացավ Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկին»

Երկրորդ տեղում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն
lionel-messi,-voske-gndak (1)

Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 6-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ ստացավ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը Իսպանիայի անցած առաջնությունում խփել էր 36 գոլ։

Երկրորդ տեղում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 33 գոլով։

«Ոսկե խաղակոշիկի» հաշվարկում Եվրոպայի հինգ առաջատար լիգաներում ամեն գոլը բազմապատկվում է 2 գործակցով։

«Ոսկե խաղակոշիկ» 2018-2019թթ

  1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»): 36 գոլ/ 72 միավոր
  2. Կիլիան Մբապե (ՊՍԺ): 33 գոլ/ 66 միավոր
  3. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»): 26 գոլ/ 52 միավոր

*

*