Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել...
levon-julfalakyan

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի պաշտոնական կայքը, Կիեւի միջազգային մրցաշարի ընթացքում Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետեւանքով տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ բուժում է ստանում:

*

*