Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարում երկրորդն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Սենթ Լուիսի կայծակնային մրցաշարում:
levon-aronyan-norway-chess-shakhmat

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Սենթ Լուիսի կայծակնային մրցաշարում:

Արագ շախմատի մրցաշարից հետո այժմ գրոսմայստերները մրցում են կայծակնային շախմատում: Կայծակնային մրցաշարում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարյակինի, Լիժենի, Կարուանայի, Յանգի, Ռապորտի, Կարլսենի հետ: Հաղթեց Մամեդյարովին և պարտվեց Դոմինգեսին ու Լագրավին:

Այժմ 27 հնարավորից 17 միավորով Արոնյանը երկրորդն է: 17,5 միավոր ունի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

*

*