Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել. Լեւոն Արոնյան

Դա կլինի այն օրը, երբ կդառնամ աշխարհի չեմպիոն, կամ...
levon-aronyan

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի խոսքով՝ ինքը չի դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին մտածել:

«Այն օրը, երբ կդադարեմ մտածել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին, կլինի այն օրը, երբ կհեռանամ շախմատից, կամ էլ այն օրը, երբ կդառնամ աշխարհի չեմպիոն: Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել»,-նորվեգակական գերխոշոր մրցաշարում հաղթելուց հետո ասել է Արոնյանը:

Խոսելով իր ֆավորիտ շախմատիստի մասին՝ Արոնյանը նշել է, որ ինքն է իր սիրելի շախմատիստը:

Հիշեցնենք, որ երեկ Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերմրցաշարի հաղթող:

*

*