Լեւոն Արոնյանը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին

Կրամնիկը հանձնվել է 34-րդ քայլին:
levon-aronyan-stavanger-shakhmat

Նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատի սուպերմրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6-րդ տուրում սպիտակներով հաղթանակ է տարել Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Կրամնիկը հանձնվել է 34-րդ քայլին:

Այս տուրում Մագնուս Կառլսենը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Արոնյանը 6 պարտիայից հետո ունի 4 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ չորեքշաբթի օրը Արոնյանի մրցակիցը կլինի Սերգեյ Կարյակինը:

*

*