Լևոն Արոնյանը Norway Chess-ում երկրորդ տեղում է

Գրոսմայստերները կիսեցին միավորը նաև արագ շախմատում:
levon-aronyan-shakhmat-havaknordneri-mrcashar

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Նորվեգիայի միջազգային մրցաշարում:

Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի հակառակորդը Չինաստանից Յանջի Յուն էր: Դասական պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Գրոսմայստերները կիսեցին միավորը նաև արագ շախմատում:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երկրորդն է 9 միավորով: Առաջատարը 11 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

*

*