Չորրորդ տուրից հետո Արոնյանը միանձնյա առաջատարն է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Մաթիաս Բլյուբաումին
levon-aronyan-fide-cucak-horizonakan

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադենում շարունակվող Grenke Chess Classic մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Մաթիաս Բլյուբաումին` տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Օլիմպիական կոմիտեից:

Չորրորդ տուրի արդյունքներով՝ Բլյուբաում- Արոնյան` 0:1, Վաշյե-Լագրավ-Հոու Յիֆան` 1:0, Կարլսեն-Կարուանա և Նայդիչ-Մայեր` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը չորրորդ տուրից հետո Արոնյանը միանձնյա առաջատարն է 3 միավորով: 2-ից 4-րդ հորիզոնականներում՝ Կարուանա, Նայդիչ, Հոու Յիֆան` 2.5-ական միավորով: 5-րդ և 6-րդ տեղերում 2-ական միավորով՝ Վաշյե-Լագրավ, Կարլսեն:

*

*