Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է

Արոնյանը մրցում էր Դանիլ Դուբովի հետ․․․
levon-aronyan

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը մրցում էր Դանիլ Դուբովի հետ` այս անգամ արդեն սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 97-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել։ Հայ գրոսմայստերը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի առաջնությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

*

*