Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ոսկե գնդակ-2017»-ի հաղթող

Պորտուգալացի խաղացողի համար սա 5-րդ «Ոսկե գնդակն» էր:
ronaldu-voske-gndak

armsport.am— «Ոսկե գնդակ-2017» մրցանակին այս տարի ևս արժանացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ շրջանցելով Նեյմարին և Լիոնել Մեսսիին: Մրցանակը պորտուգալացի ֆուտբոլիստը ստացել է Փարիզում՝ Էֆելյան աշտարակի վրա:

Պորտուգալացի խաղացողի համար սա 5-րդ «Ոսկե գնդակն» էր: Այս մրցանակին նա արժանացել էր նաև 2008, 2013, 2014 և 2016 թվականներին:

*

*