Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է առաջինը լինել

Երկրորդ տեղում նախորդ օրերի պես կրկին Նիդեռլանդների ընտրանին է:
germnaia-olimpiada2

Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել Փհենչհանում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը։

5 օրյա պայքարից հետո Գերմանիայի թիմն ունի 8 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ (ընդհանուր 13 մեդալ): Երկրորդ տեղում նախորդ օրերի պես կրկին Նիդեռլանդների ընտրանին է: Նրանք ունեն 5 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր 11 մեդալ): Երրորդ տեղում արդեն ԱՄՆ թիմը չէ, այլ Նորվեգիայի օլիմպիական ընտրանին: Նորվեգացիներն ունեն 4 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալ (ընդհանուր 13 մեդալ): 10-յակում են նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իտալիայի և Հյուսիսյանի Կորեայի հավաքականները:

*

*