Կլիչկոն հեռացավ

Տարածված հայտարարությունում Կլիչկոն նշել է, որ գիտակցաբար է կայացրել իր որոշումը:
klichko

Վլադիմիր Կլիչկոն տեսաուղերձով անակնկալ հայտարարություն է արել՝ ասելով, որ հեռանում է բռնցքամարտից: Տարածված հայտարարությունում Կլիչկոն նշել է, որ գիտակցաբար է կայացրել իր որոշումը:

«Որպես սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ես կարողացա հասնել այն ամենին, ինչի մասին երազել էի, և այժմ  ցանկանում եմ սպորտից հետո սկսել իմ երկրորդ կարիերան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես իմ ընտանիքին, իմ թիմին ու իմ երկրպագուներին»,-նշել  է Կլիչկոն։

41-ամյա Կլիչկոն իր 21 տարվա կարիերայի ընթացքում 69 մարտերից հաղթանակ է տարել 64-ում: Ապրիլի 29-ին կայացած վերջին մարտում  11-րդ ռաունդում Կլիչկոն պարտություն է կրել աշխարհում բռնցքամարտի ծանր քաշային չեմպիոն  Էնթոնի Ջոշուայից: Երկրորդ մենամարտը պետք է կայանար նոյեմբերի 11-ին՝ Լաս-Վեգասում:

*

*