Կայծակնային մրցաշարում Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը

Ստավանգեր քաղաքում մեկնարկեց Norway chess միջազգային մրցաշարը։
levon-aronyan

Նորվեգական Ստավանգեր քաղաքում մեկնարկեց Norway chess միջազգային մրցաշարը, որտեղ կայացավ կայծակնային մրցաշարը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատում 9 հնարավորից հավաքեց 5,5 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 7,5 միավորով առաջատարն էր, իսկ երկրորդ տեղում՝ ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան: Նա հավաքել է նույնքան միավոր, որքան Արոնյանը` 5,5:

Հունիսի 6-ին արդեն կկայանան դասական շախմատի առաջին հանդիպումները:

*

*