Պաշտոնապես մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը

Աշխարհի գավաթը խաղադաշտ բերեց աշխարհի 2010 թվականի չեմպիոն դարպասապահ Իկեր Կասիլիասը:
kasilias-mundial-gndak

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում պաշտոնապես մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը:

Մինչ բացման հանդիսավոր արարողության մեկնարկը, աշխարհի գավաթը խաղադաշտ բերեց աշխարհի 2010 թվականի չեմպիոն Իսպանիայի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը:

Արարողությունը բացեցին Ռոբին Ուիլյամսը և օպերային երգչուհի Աիդա Գարիֆուլինան, որոնց երգի ընթացքում մարզադաշտ բերվեցին մասնակից պետությունների ազգային դրոշները:

Մունդիալի անդրանիկ խաղում կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի թիմերը:

*

*