Ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճեց արծաթե մեդալ

Աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են ևս երեք բրոնզե մեդալ:
karen -zurabyan -ymbish

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճեց արծաթե մեդալ: 50 կգ քաշային կարգի եզրափակիչում Զուրաբյանը գոտեմարտեց ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ:

Գոտեմարտի սկզբնամասում Կարեն Զուրաբյանը պարտվում էր 4 միավորի տարբերությամբ, սակայն հաջող գործողությունների արդյունքում կարողացավ միավորների տարբերությունը հասցնել նվազագույնի։ Այնուամենայնիվ, թեեւ մեր մարզիկը մոտ էր հաղթանակին, սակայն նրա հնարքից հետո մրցավարները երկար քննարկումներից հետո միավոր տվեցին մրցակցին։

Մրցամարտն ավարտվեց 7:5 հաշվով՝ հօգուտ Մուխտարովի:

Աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են ևս երեք բրոնզե մեդալ:

*

*