Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով

Բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց
karen-tonakanyan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում տպավորիչ հաղթանակ տարավ:

Բռնցքամարտիկն առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց բուլղարացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Սոֆիայում հայաստանցի 4 բռնցքամարտիկներ կպայքարեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պայքարը սկսելու է հենց քառորդ եզրափակիչից:

*

*