Մեկնարկում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված հուշամրցաշարը

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 29-ին:
shaxmat

Ջերմուկում այսօր մեկնարկում է օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 10-րդ միջազգային բաց մրցաշարը:

Մրցաշարին այս տարի մասնակցում են 12 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, Իսրայելի, Լատվիայի, Ղազախստանի և Բելառուսի շուրջ 80 պատվիրակներ:

Մասնակիցների մեջ են 23 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա:

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 29-ին՝ Ջերմուկ քաղաքի «Հայաթ Փլեյս» հյուրանոցում:

 

*

*