Մոուրինյոն կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Մոուրինյոն փոխարինել է հոլանդացի մարզիչ Լուի վան Գալին, ով պաշտոնանկ էր արվել մայիսի 23-ին:
jose-mourinyo

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է Дождь-ը՝ վկայակոչելով Twitter-ում անգլիական ակումբի պաշտոնական էջը:

Նա փոխարինել է հոլանդացի մարզիչ Լուի վան Գալին, ով պաշտոնանկ էր արվել մայիսի 23-ին:

Անցած խաղաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ տեղը եւ չէր կարողացել Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակել: Սակայն ակումբը հաղթել էր Անգլիայի գավաթը:

Մինչ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը, 2013 թվականից մինչեւ 2015 թվականի դեկտեմբեր ամիսը Մոուրինյոն հանդիսանում էր «Չելսիի» մարզիչը: Ձմռանը նա ազատվել էր աշխատանքից ոչ բավարար արդյունքներ ցուցադրելու համար:

Նա նաեւ աշխատել է «Բոնֆիկա», «Պորտու», «Ինտեր», «Ռեալ Մադրիդ» ակումբներում:

*

*