Ժորա Աբովյանը դարձել է հունահռոմեական ըմբշամարտի Ուկրաինայի չեմպիոն

8։6 հաշվով հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լենուր Թեմիրովին
jora abovyan (1)

Կրեմենչուգում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Ուկրաինայի առաջնությունում օլիմպիական 60 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Զապորոժիեի հայ համայնքի ներկայացուցիչ Ժորա Աբովյանը։

Նա եզրափակչում 8։6 հաշվով հաղթել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լենուր Թեմիրովին։ Այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը։

Առաջնությանը մասնակցել է Ուկրաինայի տարբեր մարզերի մոտ 200 մարզիկ:

*

*