Ջելգավայի միջազգային մրցաշարում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը

Հայաստանի ներկայացուցիչները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել։
mrcashar

Լատվիայում տեղի ունեցած Ջելգավայի միջազգային մրցաշարում պատանիների ու երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Ռազմիկ Սարգսյանն ու Նարեկ Ներսիսյանը նվաճել են ոսկե մեդալ, իսկ Բագրատ Ներսիսյանն ու Արթուր Ղազարյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:

*

*