Ջանլուիջի Բուֆոնը հեռանում է ֆուտբոլից

Իտալիան չի մասնակցի Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությանը
janluiji-bufon

Շվեդիայի հավաքականի հետ պատասխան խաղում աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հավաքականը ոչ ոքի խաղաց եւ զրկվեց Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգրից։

Հանդիպումից անմիջապես հետո իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարեց, որ հեռանում է ֆուտբոլից:

Շվեդիայի հետ խաղը տեղի է ունեցել երեկ, Միլանում։ Շվեդները իրենց հարկի տակ մինչ այդ հաղթել էին իտալացիներին՝ 1։0 հաշվով։ Սա պատմության մեջ երրորդ դեպքն է, որ Իտալիան չի մասնակցում Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

Առաջինը եղել է 1930-ին, երբ իտալական հավաքականը, ինչպես նաեւ եվրոպական շատ հավաքականներ, հրաժարվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը, որը տեղի էր ունենում Ուրուգվայում՝ երկար ճանապարհի եւ թանկության պատճառով։

Երկրորդ անգամ Իտալիան զրկվել է աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից 1958-ին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում։

 

*

*