Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը լքել են եւս 3 ֆուտբոլիստներ

Ավելի վաղ, ազգային ընտրանու կազմում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր Ջանլուիջի Բուֆոնը:
italiayi-azgayin-tim

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի ևս 3 ֆուտբոլիստ ավարտել են կարիերան ազգային ընտրանու կազմում: Այս մասին գրում է Football Italia-ն:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ուղեգրից զրկվելուց հետո ազգային թիմից հեռացել են 2006 թվականի աշխարհի չեմպիոն Դանիելե դե Ռոսին, Անդրեա Բարձալին ու Ջորգո Կելինին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ազգային ընտրանու կազմում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր Ջանլուիջի Բուֆոնը:

 

*

*