Իսպանիայի հավաքականի մարզչին մունդիալի մեկնարկից մեկ օր առաջ ազատել են զբաղեցրած պաշտոնից — Երկիր Մեդիա

Իսպանիայի հավաքականի մարզչին մունդիալի մեկնարկից մեկ օր առաջ ազատել են զբաղեցրած պաշտոնից

Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Լոպետեգին կգլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը:
xulio-lopeteg

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:

Այս մասին հայտարարել է  Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը՝ Կրասնոդարում կայացած մամուլի ասուլիս ժամանակ։ Նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Խուլեն Լոպետեգին աշխարհի առաջնությունից հետո կգլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը:

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը մունդիալում ընդգրկված է B խմբում և հունիսի 15-ին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Ֆերնանդո Հիեռոն:

 

*

*