Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն...
luis-enrike

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը Լուիս Էնրիկեն է:

Այս մասին տեղեկացրել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից: Պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն:

Մինչ այս Իսպանիայի հավաքականի մարզիչի պաշտոնը զբաղեցնում էր Խուլեն Լոպետեգեն, ով հեռացվել էր աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ:

Նշենք, որ Էնրիկեն մարզչական աշխատանքը սկսել է 2008 թվականից: 2008-2011 թվականներին իսպանացին մարզել է «Բարսելոնա»-ի երկրորդ թիմը: Այնուհետև՝ 2014-2017 թվականներին մարզել է «Ռոմա»-ն, «Սելթիկ»-ը և «Բարսելոնա»-ի առաջին թիմը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Էնրիկեն խաղացել է «Ռեալ»-ում, «Բարսելոնա»-ում:

*

*